3D արվեստը երբեմն անցնում է ֆանտաստիկայի ժանրին (լուսանկարներ)
Ջո Հիլ ու Մաքս Լոուրի անունով երիտասարդները, ովքեր հայտնի են նաև որպես 3D Joe և Max, ճանաչում են ձեռք բերել իրենց տպավորիչ ու գերիրական նկարներով։
Ինչպես նշում է Adme.ru-ն, նրանք եղել են աշխարհի շատ երկրներում՝ այցելելով Նյու Յորքից մինչև Շանհայ։ Այդ բոլոր քաղաքներում նրանք ստեղծել են անհավանական, գերիրական նկարներ, որոնցով կարելի է հիանալ փողոցներով քայլելիս։
Աղբյուրը նշում է, որ թեև Մաքսը մահացել է մի քանի տարի առաջ, այնուհանդերձ Ջոն շարունակում է իր և հանգուցյալ ընկերոջ սիրած գործը։ Այժմ նա 3D արվեստի ստուդիա է հիմնել, որի հաճախորդների շարքում են Google-ը, Reebok-ը, Lacoste-ը, BBC-ն։
Ստորև ներկայացնում ենք երիտասարդների արվեստի լավագույն նմուշները.











