Բուշ-կրտսերը կներկայացնի իր գեղանկարների հավաքածուն
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն ապրիլի սկզբին կցուցադրի իր գեղանկարները, հայտնում է CNN-ը:
«Առաջնորդության արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» խորագրով ցուցահանդեսում կներկայացվի 20 նկար, այն տեղի կունենա Դալասի Բուշ-կրտսերի անվան նախագահական կենտրոնում:
2013-ի նոյեմբերին ԱՄՆ-ի 43-րդ նախագահն իր որոշ աշխատանքներ ցուցադրել էր հեռուստաշոուի ժամանակ:
Երբ հաքերները հարձակում էին գործել Բուշերի ընտանեկան էլեկտրոնային փոստի վրա, հայտնի էր դարձել, որ Բուշը սիրում է շներ և բնապատկերներ նկարել: Նախկին նախագահը հավաստիացնում է, թե լուրջ է վերաբերվում նկարչությանը:Նա ասել է, որ այդ հոբբին իրեն օգնում է հանգստանալ, տեսնել գույները նոր լույսի ներքո:










