«Մոխրագույնի 50 երանգները» գրքի վաճառքի ցուցանիշը հատել է 100 մլն օրինակի նշագիծը
Ամերիկացի հեղինակ Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» ստեղծագործության շարքի վաճառքի ցուցանիշը հատել է 100 մլն օրինակի նշագիծը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը։
Այդ սահմանը հաղթահարել են նաև Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերը, Սթեֆանի Մայերի «Մթնշաղային սագան», Ֆրանսին Պասկալի «Դպրոց Քնքուշ հովտում» և Ջեյմս Բոնդի մասին Յան Ֆլեմինգի վեպերը։
«Մոխրագույնի 50 երանգները» գրքի առաջին մասը լույս է տեսել 2012թ. մարտին։ Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի թողարկումը նախատեսված է 2015-ին։










