Arctic Monkeys-ը NME-ի հինգ մրցանակ է ստացել
Բրիտանական Arctic Monkeys խումբը New Musical Express երաժշտական ամսագրի 2014 թվականի հինգ մրցանակ է ստացել, այդ թվում՝ «Լավագույն բրիտանական խումբ», «Խմբի լավագույն կենդանի ելույթ» և «Լավագույն ալբոմ» անվանակարգերում, գրում է lenta.ru-ն:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է չորեքշաբթի երեկոյան:
«Լավագույն մենակատար» անվանակարգում NME մրցանակը հանձնվել է Լիլի Ալենին: Մրցանակը ստացած երգչուհին հայտարարել է, որ Դևիդ Բոուին և Ջեյք Բագը, որոնք առաջադրված էին այդ անվանակարգում, ավելի արժանի էին հաղթանակի, քան նա:
Կալիֆոռնիայից աղջիկների ռոք խումբ Haim-ը մրցանակի է արժանացել որպես լավագույն միջազգային խումբ, իսկ Ալանա Հաիմն արժանացել է անհատական մրցանակի՝ խմբի լավագույն բլոգ/Twitter-ի համար: Eagulls խմբի «Nerve Endings»-ը դարձել է լավագույն երաժշտական տեսահոլովակ, լավագույն երգի համար մրցանակին արժանացել է Disclosur-ը՝ «White Noise» երգով:
NME-ի պատվավոր մրցանակների են արժանացել Blur և Gorillaz խմբերի առաջատար Դեյմոն Ալբարնը՝ նորարարությունների համար, և Փոլ Մաքարթնին, որը ստացել է «Songwirter’s Songwriter» մրցանակը:










