Սանդրա Բալոքի եկամուտը «Ձգողականություն» ֆիլմից կկազմի 70 մլն դոլար. փորձագետներ
Vulture.com կինոհարթակի փորձագետները հաշվել են, թե որքան եկամուտ կունենա ամերիկացի դերասանուհի Սանդրա Բալոքը «Ձգողականություն» ֆիլմից, որում կատարում է գլխավոր դերը:
Աղբյուրը Բալոքի այս կինոգործարքն անվանում է առաջնակարգ, նշում, որ նա առնվազն 20 մլն դոլարի հոնորար է ստացել` գումարած դրամարկղային եկամուտի 15 տոկոսը, ինչը, ֆիլմի հաջողությունը հաշվի առնելով, ենթադրում է, որ նրա եկամուտը կկազմի առնվազն 70 մլն ԱՄՆ դոլար:
Աղբյուրը նկատում է, որ այդ փողով Բալոքը կարող է գնել աշխարհի բոլոր ճտերին` նկատի ունենալով նրա վերջին հարցազրույցը Vogue-ին: Դրանում դերասանուհին պատմել էր, որ այժմ երեք ճուտիկ է պահում:










