Եթովպիական ցեղախումբը յուրօրինակ հարդարանք է կիրառում հակառակ սեռին գրավելու և թշնամիներին վանելու համար (լուսանկարներ)
Եթովպիայի Կարո ցեղախմբի կանայք սովորոբար ներկում են իրենց դեմքը սպիտակ կավճով և կարմիր օխրայով (բնական հանքային ներկ)՝ առավել գրավիչ երևալու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ կանայք սպիտակ ու կարմիր նյութերով շրջանաձև, պարուրաձև ու խաչաձև պատկերներ են նկարում իրենց դեմքին: Սակայն այս հնարքը կիրառում են ոչ միայն կանայք հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար, այլև տղամարդիկ: Նրանք ևս իրենց դեմքին տարբեր պատկերանշաններ են նկարում՝ գրավելու կանանց ուշադրությունը:
Աֆրկյան ցեղախմբի ներկայացուցիչների կողմից հարդարման յուրօրինակ եղանակը պատկերել է ամերիկացի լուսանկարիչ և բնապահպան Վիսենթ Պամպերոն: Ըստ լուսանկարչի՝ Եթովպիայի Օմո գետի մոտ ապրող ցեղախմբում այս հարդարանքը կիրառում են նաև թշնամիներին վախեցնելու համար:
.jpg)




















