Դևիդ Ֆինչերին առաջարկել են Սթիվ Ջոբսի մասին ֆիլմ նկարահանել

17:17 • 27.02.14

Sony Pictures ընկերությունը ռեժիսոր Դևիդ Ֆինչերին առաջարկել է կենսագրական ֆիլմ նկարահանել Սթիվ Ջոբսի մասին։ Մոտակա ժամանակներում նա կհանդիպի ընկերության ներկայացուցիչների հետ և կքննարկի իր հնարավոր մասնակցությունը, գրում է Lenta.ru-ն։

 

Ջոբսի մասին ֆիլմը, որի անվանումը դեռ հայտնի չէ, հիմնված կլինի Ուոլթեր Այզեկսոնի «Սթիվ Ջոբս» գրքի վրա։ Ինչպես պատմել է ֆիլմի սցենարիստ Աարոն Սորկինը, ֆիլմի սյուժեն կենտրոնացած կլինի Ջոբսի կարիերայի համար կարևոր 3 շնորհանդեսների վրա, երբ ներկայացվել են Apple ընկերության նոր սարքեր։

 

Ֆիլմի խորհրդատուն Սթիվ Վոզնյակն է՝ ընկերության համահիմնադիրը։