Կալիֆոռնիայում հսկայական Մերիլին Մոնրոյի համար հրաժեշտի երեկո կկազմակերպեն

16:49 • 27.02.14

ԱՄՆ Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում հրաժեշտի երեկո կկազմակերպեն Մերիլին Մոնրոյի հսկայական արձանի հեռանալու կապակցությամբ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

 

Դերասանուհուն պատկերող արձանը կուղևորվի Նյու Ջերսի։ Արարողությանը, որը կկայանա մարտի 27-ին, կարող է մասնակցել յուրաքանչյուրը։

 

Երեկոյի ծրագիրը դեռ չի հրապարակվել, սակայն կազմակերպիչները նշել են, որ նախատեսված միջոցառումների մասին կպատմեն ավելի ուշ։

 

Մոնրոյի արձանը կհեռանա Փալմ Սփրինգսից ապրիլի 1-ին։ Այն կտեղափոխվի քաղաքից և կդառնա աշխատանքի հեղինակ Սյուար Ջոնսոնին նվիրված ցուցադրության մի մասը։ Նյու Ջերսին նկարչի հայրենի նահանգն է։