«Սարդ մարդն» էկրաններին կհայտնվի յուրաքանչյուր տարի
Sony ընկերությունը հայտարարել է, որ սկսած 2016-ից՝ ամեն տարի Փիթեր Փարքերի մասին մեկական ֆիլմ կթողարկի։ Թե քանի տարի կտևի այդ հաճույքը, հայտնի չէ, գրում է Обозреватель-ը։
Տվյալ որոշման մասին հայտնել է ընկերության ղեկավարներից մեկը՝ Էմի Պասկալը։ Եվ պատահական չէ, որ Sony-ն հենց այս ֆիլմն է ընտրել։ «Նոր Սարդ մարդը», որը թողարկվել էր 2012-ին՝ 230 մլն դոլար բյուջեով, վարձույթում վաստակել է ավելի քան 750 մլն դոլար։
Ըստ կանխատեսումների՝ «Նոր սարդ մարդ- 2» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2014թ. ապրիլին, ավելի շատ գումար կհավաքի։










