Աշխարհի ամենաթանկ համալսարանները (լուսանկարներ)
Ուսման վարձերի թանկության վերաբերյալ վարկանիշային ցուցակում առաջին հորիզոնականներն ամենևին էլ Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը չեն զբաղեցնում։ Ցուցակում ներկայացված են այլ անուններ, գրում է vestifinance.ru-ն։
Հիշեցնենք, որ QS University Subject Rankings-ի տվյալներով՝ ամերիկյան Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտնվել են աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականներում։
Եվ այսպես, ամենաթանկ բուհերը.
1. Չիկագոյի համալսարան՝ 57.711 դոլար

2. Ջոն Հոփկինսի համալսարան՝ 57.820 դոլար

3. Փարսոնսի դիզայնի նոր դպրոց՝ 57.910 դոլար

4. Դարթմութի քոլեջ՝ 57.996 դոլար

5. Քլերմոնթ Մաքքենի քոլեջ՝ 58.065 դոլար

6. Ուելսի համալսարան՝ 58.502 դոլար

7. Կոլումբիայի համալսարան՝ 58.742 դոլար

8. Հարվի Մադի քոլեջ՝ 58.913 դոլար

9. Նյու Յորքի համալսարան՝ 59.337 դոլար

10. Սառա Լոուրենսի քոլեջ՝ 61.236 դոլար











