Ագաթա Քրիստիի պատմվածքների հիման վրա նոր սերիալ կնկարահանեն

21:53 • 28.02.14

BBC One հեռուստաալիքը մտադիր է նոր սերիալ ցուցադրել` նկարահանված Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա:


Ինչպես տեղեկացնում Lenta.ru-ն` The Guardian-ին հղումով, նախագիծը ստացել է Partners in Crime անվանումը: Վեց սերիաներից բաղկացած ֆիլմի հիմքում ընկած են հետախույզ ամուսիններ Թոմի և Տափենսի պատմությունները:


Ենթադրվում է նաև, որ սերիալում կլուսաբանվեն Ագաթա Քրիստիի Partners in Crime հավաքածուի որոշ պատմվածքներում նկարագրված իրադարձությունները: Ֆիլմաշարում իրադարձությունները կծավալվեն 1950-ականներին:


Գլխավոր դերը ֆիլմաշարում կմարմնավորի բրիտանացի դերասան Դևիդ Ուիլյամսը, ով հայտնի է դարձել Little Britain հեռուստատեսային շոուիի շնորհիվ: