Բելգրադում բացվում է ՖԵՍՏ միջազգային կինոփառատոնը
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր բացվում է ՖԵՍՏ 42-րդ միջազգային կինոփառատոնը։ Կազմակերպիչների խոսքերով՝ արդեն վաճառվել է ավելի քան 70 հազ. տոմս, հայտնում է Вести-ն։ 10 օրվա ընթացքում կցուցադրվի 75 ֆիլմ՝ 9 անվանակարգերում։ Մրցութային ծրագրին կմասնակցի 6 ֆիլմ։
Ինչպես հայտնել է փառատոնի գործադիր տնօրեն Դրագան Մարինկովիչը, կներկայացվեն մեծ քանակությամբ առավել հետաքրքիր նոր եվրոպական և ամերիկյան ֆիլմեր։ Նրա խոսքով՝ գրեթե ամբողջությամբ վաճառվել են Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» և Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» ֆիլմերի տոմսերը։
Կինոփառատոնը կբացվի ռեժիսոր Սլոբոդան Սկերլիչի սերբ-բոսնիական «Ատրճանակը տաք էր» ֆիլմով։










