Բեյոնսեն ընդհատել է համերգը՝ երկրպագուհու ծննդյան տոնը շնորհավորելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Բիրմինգեմի բնակչուհի Շեհնազ Խանը երբեք չի մոռանա իր 22-րդ տարեդարձը միայն այն պատճառով, որ Բեյոնսեն ընդհատել է իր համերգը՝ անձամբ աղջկան շնորհավորելու համար, գրում է loveradio.ru-ն։
Իր հերթական ելույթի ընթացքում Բեյոնսեն հանդիսատեսի շարքերում նկատել է տոնական կրծքանշանով աղջկան, որի վրա գրված է եղել birthday։ Ընդհատելով շոուն՝ երգչուհին մոտեցել է աղջկան և կատարել շնորհավորական երգը։ Այնուհետև նա հանձնարարել է, որպեսզի նա և նրա ընկերները համերգի մյուս մասն անցկացնեն VIP-սրահում։
Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Շեհնազը պատմել է. «Ես ունեի տոնական նշան այն մասին, որ այսօր իմ ծննդյան օրն է։ Նա նկատել էր այն դեռևս համերգի սկզբին։ Դա անհավանական է, սակայն Բեյոնսեն կանգնեցրեց շոուն ինձ համար։ Հետո նա թեքվեց դեպի ինձ և բռնեց ձեռքս։ Իմ կողքին անմիջապես հայտնվեցին օպերատորները»։


՛













