Փայլեր և աշխարհի ամենաշքեղ զգեստները. Կանարներում գեղեցկուհիները մրցում են դիմակահանդեսի թագուհի ճանաչվելու համար (լուսանկարներ)
Կանարյան կղզիներում գեղեցկուհիները` անչափ շքեղ կոստյումներով, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մինչև 80 կգ և ունի ավելի քան 5 մետր բարձրություն, պայքարում են դիմակահանդեսի թագուհի ճանաչվելու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Սանտա Կրուս դե Տեներիֆեի դիմակահանդեսի թագուհու հավակնորդները մասնակցում են 4 ժամյա շոուին` պարելով, երգելով և ներկայացնելով իրենց փետուրազարդ զգեստները:
Դիմակահանդեսը, որն սկսվում է հունվարի 31-ին և ավարտվում է մարտի 8-ին, աշխարհի երրորդ խոշորագույն դիմակահանդեսն է Ռիո դե Ժանեյրոյի բրազիլական դիմակահանդեսից հետո:
Հաղթող կոստյումը ներկայացրել է Ամանդա Պերդոմոն, իսկ զգեստի դիզայնը հեղինակել է Դանիել Փեյջսը:













.jpg)












