Համբուրգը ծանոթացնում է «Շանելի լեգենդին»

16:58 • 28.02.14

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Դեկորատիվ և կիրառական արվեստի թանգարանում փետրվարի 28-ին բացվել է «Mythos Chanel» ցուցադրությունը՝ նվիրված Կոկո Շանելի ստեղծագործություններին, գրում է Deutsche Welle-ն։

 

Ցուցադրությունում ներառված է մոտ 200 օրիգինալ նմուշ՝ կոստյումներ, զարդեր, աքսեսուարներ, որոնք պատրաստվել են Կոկո Շանելի և Կառլ Լագերֆելդի էսքիզներով։

 

Ցուցահանդեսում առանձին սրահ նվիրված է հանրահայտ սև փոքրիկ զգեստին, որն անփոխարինելի իր է յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում։ Ցուցափեղկերից մեկում ներկայացված է «ոսկե հագուստ», որը Շանելը ստեղծել է դերասանուհի Մառլեն Դիտրիխի բեմական ելույթների համար։