«Ստրկության 12 տարիներ» ֆիլմը ներառել են ԱՄՆ-ի դպրոցների պարտադիր ծրագրում
ԱՄՆ-ի Դպրոցների խորհուրդների ազգային ասոցիացիան «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը ներառել է պետական դպրոցների պարտադիր ծրագրում։ Ասոցիացիան հեռուստահաղորդավար և դերասան Մոնտել Ուիլյամսի հետ համատեղ ուսումնական հաստատություններին կտրամադրի ֆիլմի կրկնօրինակներ, ինչպես նաև գիրքը, որի հիման վրա ֆիլմը նկարահանվել է, գրում է filmpro.ru-ն։
Որոշման նախաձեռնող Մոնտել Ուիլյամսը նշել է, որ «հոլիվուդյան լավագույն ֆիլմերը կարող են օգտագործվել որպես կրթական առարկա»։
««Ստրկության 12 տարիները» հիանալի նկարագրում է ամերիկյան պատմության ամոթալի շրջանը, ինչը պետք է կանխի երիտասարդների՝ անցյալի սխալները կրկնելու ցանկությունը և ոգեշնչի լուսավոր ապագայի հանդեպ երազանքների համար»,- ասել է նա։
Ֆիլմին զուգահեռ դպրոցներում պետք է ուսումնասիրեն նրա գրական հիմքը և Սողոմոն Նորթոփի համանուն ինքնակենսագրությունը։










