Բելգրադում Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված նոր արձան է ներկայացվել (լուսանկար)
Բելգրադում երեկ տեղի է ունեցել Սթիվ Ջոբսին նվիրված արձանի ներկայացումը, որը հեղինակել է սերբ քանդակագործ Դրագան Ռադենովիչը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` արձանի բացման համար ընտրված օրը խորհրդանշական է եղել: Երեկ կլրանար ամերիկյան տեխնոլոգիական հսկա ընկերության հիմնադրի 59-ամյակը:
Ստեղծագործությունն իրենից ներկայացնում է ծավալային մոդել, որը պատկերում է Ջոբսի մետաղական գլուխը` տեղադրված պատվանդանի գագաթին: Պատվանդանի երկու կողմերից 1 և 0 թվանշաններն են:
Արձանի հետաքրքրական դիզայնն ընտրվել է արվեստի միջազգային մրցույթի ժամանակ ներկայացված 10000 դիմումներից:











