Chanel–ի գլխավոր դիզայները պարահանդես կկազմակերպի Մոնակոյում
Մոնակոյում մարտի 29-ին տեղի կունենա վարդերի պարահանդեսը, որի կազմակերպիչը Մոնակոյի արքայադուստր Գրեյսի բարեգործական հիմնադրամն է, որն այս տարի նշում է իր գործունեության 50-ամյակը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը` Մոնակոյի արքայադուստրը պարահանդեսի ծրագիրը կազմելու համար դիմել է Chanel նորաձևության տան գլխավոր դիզայներ Կառլ Լագերֆելդի օգնությանը:
Այս տարի պարահանդեսի հիմնական թեման կլինի ռուսական կոնստրուկտիվիզմը, իսկ ուշադրության կենտրումում կլինի ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչը:
Կոնստրուկտիվիզմը Ռուսաստանում ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին որպես արվեստի հեղափոխական ճյուղ. այն համադրում է աբստրակտ արվեստն ու ճշգրիտ երկրաչափական արվեստը:










