Ջեյմս Բոնդի իրական ավտոմեքենաների հավաքածուն կցուցադրվի Լոնդոնում
Լոնդոնի կինոյի թանգարանը և EON Productions կինոընկերությունը կներկայացնեն «Բոնդը շարժման մեջ» ցուցադրությունը։ Այս ցուցահանդեսում կներկայացվեն Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանումների ժամանակ օգտագործված ավտոմեքենաներն ու տեսանյութեր, գրում է pravda.ru-ն։
Ցուցադրությունը կբացվի մարտի 21-ին և կանցկացվի Լոնդոնի կինոյի թանգարանի տարածքում՝ Քովենթ Գարդեն թաղամասում։
«Բոնդիանայի» երկրպագուները կկարողանան տեսնել Agusta Westland's AW101 ուղղաթիռի մոդելը 2012թ. ֆիլմից։ Հայտնի ավտոմեքնաներից կցուցադրվի Lotus Esprit S1-ը, որն ունակ է տեղաշարժվել ջրի տակ. այն ներկայացվել է 1977թ. ֆիլմում։ Կարելի է տեսնել նաև Rolls-Royce Phantom III ավտոմեքենան 1964թ. ֆիլմից։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ամերիկացի հավաքորդ, գործարար Մայքլ Դեզերը վաճառքի է հանել Ջեյմս Բոնդի կինոհերոսի մեքենաների եզակի հավաքածուն։










