«Օսկարի» հավակնորդներն ու նրանց մարմնավորած իրական կերպարները (լուսանկարներ)

13:53 • 01.03.14

«Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 2-ին՝ Լոս Անջելեսում։ Հավակնորդներն արդեն հայտնի են, դեկորացիաները՝ պատրաստ։ Մի խոսքով՝ ամեն ինչ գրեթե պատրաստ է կինոմատոգրաֆիայի աշխարհի ամենահեղինակավոր արարողության համար։ Մնում է միայն պարզել հաղթողներին։

 

bigpicture.ru-ն առաջարկում է դիտել «Օսկարի» ներկայացված դերասանների և նրանց մարմնավորած կերպարների լուսանկարները.

 

1. Չիվիթել Էջիոֆորը՝ Սողոմոն Նորտապի դերում՝ «12 տարվա ստրկություն» ֆիլմում։Characters01 Номинанты на Оскар и реальные люди, которых они сыграли


Սողոմոն Նորտապը ծնվել է Նյու Յորքում՝ որպես ազատ աֆրոամերիկացի։ Նրան առևանգել են և ստրկացրել՝ խաբելով ու խոստանալով, որ կկարողանա նվագել իր ջութակը։ 12 տարի շարունակ նա ապրել է սարսափելի պայմաններում՝ չունենալով ընտանիքի հետ շփվելու հնարավորություն։

 

2. Քրիստիան Բեյլը՝ Իրվինգ Ռոզենֆելդի դերում (կերպարը հիմնված է Մելվին Ուայնբերգի իրական պատմության վրա) «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում։Characters02 Номинанты на Оскар и реальные люди, которых они сыграли


Մել Ուայնբերգը խաբեբա էր և Հետաքննությունների դաշնային բյուրոյին տեղեկություններ էր հաղորդում։ Նա կարևոր դերակատարում է ունեցել «Աբսկամ» գործողության մեջ, որը վերածվել է քաղաքական կոռուպցիոն սկանդալի հետաքննության։

 

3. Թոմ Հենքսը՝ Ռիչարդ Ֆիլիփսի դերում՝ «Կապիտան Ֆիլիփս» ֆիլմում։Characters03 Номинанты на Оскар и реальные люди, которых они сыграли


Ռիչարդ Ֆիլիփսը «Maersk Alabama» նավի կապիտանն էր, որը 2009թ.-ին առևանգել էին ծովահենները։ Լքելով նավը՝ ծովահենները նրան գերի էին վերցրել և տարել նավակով։ Սակայն ավելի ուշ հատուկ գործողության արդյունքում կապիտանն ազատ է արձակվել։

 

4.Մեթյու Մաքքոնահի՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում Ռոն Վուդրուֆի դերում։Characters04 Номинанты на Оскар и реальные люди, которых они сыграли


1986թ.-ին Ռոն Վուդրուֆին սարսափելի ախտորոշում տվեցին. ՁԻԱՀ։ Սակայն նա մահաբեր ճակատագրի հետ հաշտվելու փոխարեն սկսեց փորձարկել դեղեր, և դրանցից ոչ բոլորն էին օրինական։ Նա ստեղծեց «Գնորդների դալլասյան ակումբը». կազմակերպություն, որն անօրինական դեղորայք էր վաճառում ՁԻԱՀ-ով հիվանդներին։

 

5. Ջուդի Դենչը «Ֆիլոմենա» ֆիլմում՝ Ֆիլոմենա Լիի դերում։Characters05 Номинанты на Оскар и реальные люди, которых они сыграли


Երբ 18 տարեկան հասակում Ֆիլոմենա Լին հղիացավ, ստիպված եղավ որդուն որդեգրման հանձնել։ 50 տարի անց նա բրիտանացի լրագրողի միջոցով փորձեց գտնել որդուն։

 

6.Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում Ջորդան Բելֆորթի դերում։Characters06 Номинанты на Оскар и реальные люди, которых они сыграли


Ջորդան Բելֆորթը նախկին բրոքեր է, որը հաջողության է հասել կասկածելի միջոցներով։ Նա գրել է «Ուոլ Սթրիթի գայլը» հուշագրությունը, որտեղ նկարագրել է իր կյանքը՝ լի թմրանյութերով, գումարով և կանանցով, ինչպես նաև իր անհավանական անկումը։