«Սեզարի» ժյուրին Պոլանսկուն լավագույն ռեժիսոր է ճանաչել
Ֆրանսիայի «Սեզար» գլխավոր կինեմատոգրաֆիական մրցանակի ժյուրին 80-ամյա Ռոման Պոլանսկուն պարգևատրել է՝ ճանաչելով տարվա լավագույն ռեժիսոր, հայտնում է Взгляд-ը։
Մրցանակը նրան հանձնվել է Փարիզի «Շատլե» թատրոնում կայացած ամենամյա ավանդական արարողության ժամանակ՝ «Վեներան մորթու մեջ» ֆիլմի համար, որը ստեղծվել է Դևիդ Այվզի համանուն պիեսի հիման վրա։
Հատկանշական է, որ ժամանելով արարողությանը՝ ռեժիսորը նշել է, որ «բոլորովին ոչինչ չի ակնկալում, կան ավելի արժանի մարդիկ»։ Նման կարծիք է ունեցել նաև նրա կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, ով կատարել է ֆիլմում գլխավոր դերը










