«Սեզար» մրցանակի է արժանացել «Ես, կրկին ես և մայրիկը» ֆիլմը. մրցանակաբաշխությունը՝ լուսանկարներով

12:18 • 01.03.14

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիյոմ Գալյենի «Ես, կրկին ես և մայրիկը» ֆիլմը։ Մի քանի անվանակարգերում ներկայացված այս ֆիլմը մրցանակ է ստացել նաև «Լավագույն ռեժիսորական դեբյուտ» անվանակարգում։ Բացի այդ, Գալյենն արժանացել է նաև «Լավագույն դերասան» մրցանակին, գրում է РИА Новости-ն։

 

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռոման Պոլանսկին՝ «Վեներան մորթու մեջ» ֆիլմի համար։ Ալբեր Դյուպոնտելի «Խիստ ռեժիմի ինն ամիսներ» ֆիլմն արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակի։ Այդ ֆիլմն օգնել է նաև դերասանուհի Սանդրին Կիբերլենին ստանալ մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

 

Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Նիլս Արեստրուպը, իսկ ահա երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ադել Անելը՝ ետևում թողնելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրուհուն՝ դերասանուհի Ժյուլի Գայեին։

 

Ֆելիքս Վան Գրոենգինենի բելգիա-հոլանդական «Բաց շրջան» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»։

 

Իսկ ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն «Սեզար» պատվավոր մրցանակ է շնորհել դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին։ Նա դարձել է ամենաերիտասարդ կինոգործիչը, ով արժանացել է այդ մրցանակին։

 

«Սեզար» մրցանակն «Օսկարի» եվրոպական նմանօրինակն է, որը 1976-ից ի վեր յուրաքանչյուր տարի շնորհվում է Ֆրանսիայի կինոարվեստների և տեխնիկայի ակադեմիայի կողմից։

 

 

 Кинопремия Сезар, архивное фото

Вручение национальной кинопремии Франции

Роман Полански и Скарлетт Йоханссон

Квентин Тарантино и Сесиль Де Франс

Скарлетт Йоханссон

Беренис Бежо

Скарлетт Йоханссон и Ромейн Дориак

Леа Сейду и Адель Экзаркопулос

Леа Сейду и Адель Экзаркопулос

Квентин Тарантино и Лиан МакДугалл