Սերգեյ Բեզրուկով. Եղբայրները չեն պատերազմում

16:14 • 02.03.14

Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայի իրավիճակը: «Եվ Ուկրաինայի մասին. եղբայրները չեն պատերազմում, եղբայրներն օգնում են միմյանց»,- գրել է Բեզրուկովը Twitter-ի իր էջում, հաղորդում է facenews.ua-ն:


Ավելի վաղ Բեզրուկովն անդրադարձել էր Կիևի դեպքերին՝ գրելով. «Դժվար է նայել Օլիմպիադան և ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում: Չէ՞ որ Կիևում մարդիկ են մահանում… այդ պատճառով ես առժամանակ դրական թվիթներ չեմ անի»:


Երեկ հայտնի երգչուհի Զեմֆիրան աջակցել էր Ուկրաինային Սվյատոսլավ Վակարչուկի «Վիդպուստի» երգով: Նա իր պաշտոնական կայքում էր տեղադրել երգի տեսաձայնագրությունը՝ արտահայտելով Ուկրաինայի ժողովրդի հետ իր համերաշխությունը: