«Ստրկության 12 տարի» ֆիլմն անկախ կինոյի 5 մրցանակ է ստացել

11:06 • 02.03.14

Ռեժիսոր Սթիվ ՄըքՔունի «Ստրկության 12 տարի» ֆիլմը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության նախաշեմին ստացել է 5 մրցանակ, ինչի մասին տեղեկացնում է Лента-ն ՝ Associated Press-ին հղումով։

 

Անսպասելիորեն ստրկության մեջ հայտնված սևամորթ տղամարդու մասին պատմող ֆիլմը Independent Spirit Award-ի 5 մրցանակի է արժանացել հետևյալ անվակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք», իսկ ֆիլմում նկարահանված Լյուպիտա Նիոնգոն ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի։

 

Ընդհանուր առմամբ, «Ստրկության 12 տարին» ներկայացվել է Անկախ կինոյի մրցանակաբաշխության 7 անվանակարգում։ Նախքան այս, այն արժանացել է ևս մի քանի մրցանակի։