Ուիլ Սմիթն ու իր որդին ճանաչվել են 2013թ. վատագույն դերասաններ

12:52 • 02.03.14

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի ու նրա որդու՝ Ջեյդանի համագործակցությունը կինոոլորտում ճանաչվել է 2013թ. ընթացքում ամենաձախողվածը՝ ըստ «Ոսկե մորի» մրցանակաբաշխության։


Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, «Ոսկե մորին» (Razzie Awards) շնորհվում է «Օսկարի» նախաշեմին՝ կինոյի բնագավառում ամենաձախողակ ֆիլմերին, դերասաններին ու ռեժիսորներին։


Ջեյդեն Սմիթը, ով նկարահանվել է «Մեր դարաշրջանից հետո» ֆիլմում, ճանաչվել է 2013թ. վատագույն դերասան, մինչդեռ նրա հայրը մրցանակ է ստացել «2-րդ պլանի վատագույն դերասան» անվանակարգում։ Տարվա վատագույն ֆիլմ է ճանաչվել «Մուվի 43-ը», որի ռեժիսորները ևս վատագույնն են ճանաչվել։


«Ոսկե մորին» շնորհվում է 1981թ. ի վեր։ Հաղթողները ստանում են ոսկեջրած պլաստմասե մորի։