No Doubt խմբի մենակատարը 3-րդ անգամ է մայրացել

16:41 • 02.03.14

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի, No Doubt խմբի մենակատար Գվեն Ստեֆանին լույս աշխարհ է բերել 3-րդ արու զավակին։ Ինչպես տեղեկացնում է Tatler-ը, 44-ամյա երգչուհու ամուսինը՝ Գևին Ռոսդեյլը, մանրամասնել է, որ փոքրիկը ծնվել է ուրբաթ օրը։
 

Նա նաև հավելել է, որ երեխային անվանել են Ապոլո Բոուի Ֆլին: Ի դեպ զույգի մյուս 2 զավակները ևս աչքի են ընկնում արտառոց անուններով՝ Քինգսթոն և Զումա։

 

Մայրիկը 3-րդ որդու ծննդյան կապակցությամբ Twitter-ի իր էջում կատակել է՝ գրելով, որ «տան թագուհին շարունակում է ինքը մնալ»։
 

 

Happy news: Gwen Stefani and Gavin Rossdale have welcomed their third child and third son, named Apollo Bowie Flynn Rossdale, into the world on Friday, February 28

Growing family: Gwen and Gavin are also parents to seven-year-old Kingston (R) and Zuma, five, who they are seen with in June 2013

Baby joy: Gwen confirmed her pregnancy by cradling her bump at an October event with Gavin