Լեոնարդո Դի Կապրիոն կրկին մնաց առանց «Օսկարի»

13:43 • 03.03.14

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն 2014թ. «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունից կրկին ձեռնունայն վերադարձավ տուն. «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում նա զիջեց Մեթյու Մաքքոնախիին, ով մրցանակը ստացավ «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ Սա արդեն Դի Կապրիոյի 4-րդ թեկնածությունն էր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի համար, գրում է filmpro.ru-ն։

 

Դերասանի թեկնածությունն առաջադրված էր «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում դերակատարման համար, որտեղ նա մարմնավորել է Ջորդան Բելֆորթ անունով բրոքերին։

 

Հինգ անվանակարգերում ներկայացված «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմն արարողության արդյունքներով մնաց առանց մրցանակների։