«Օսկար»-ի հաղորդավարի «սելֆին» ռեկորդ է սահմանել retweet-ների թվով

09:36 • 03.03.14

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության արարողության հաղորդավար Էլեն Դիջեներեսի լուսանկարը կինոաստղերի շրջապատում, որը նա հրապարակել է Twitter-ում, ռեկորդ է սահմանել retweet-ների քանակով, գրում է lenta.ru-ն:

 

Մոտ մեկ ժամ անց լուսանկարը, որը նրան օգնել է անել դերասան Բրեդլի Կուպերը, հրապարակվելուց հետո ստացել է 1 միլիոն 800 հազար retweet: Նախկինում Twitter-ում ամենաշատ տարածված լուսանկարը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինն էր՝ընտրություններում հաղթանակ տանելուց հետո: Գրառումը հավաքել էր 780 հազարից ավելի retweet:

 

Դիջեներեսի լուսանկարում, բացի Կուպերից, հայտնվել են Բրեդ Փիթը, Ջուլյա Ռոբերթսը, Ջուդ Լոուն, Քևին Սփեյսին, Չենինգ Տատումը, Անջելինա Ջոլին և ուրիշներ: