«Օսկար-2014». հայտնի են դարձել լավագույն դերասանն ու դերասանուհին, ֆիլմն ու ռեժիսորը (լուսանկարներ, թարմացված)

09:00 • 03.03.14

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչել Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմը, «Տարվա լավագույն ռեժիսոր»` Ալֆոնսո Կուարոնին` «Ձգողականություն» ֆիլմի համար: Նա առաջին լատինամերիկացի ռեժիսորն է, ով «Օսկար» է ստանում:

86th Annual Academy Awards - Show

 

«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Քեյթ Բլանշեթը` «Ժասմին» ֆիլմում իր դերակատարման համար, հայտնում է Interfax-ը:

Кейт Бланшетт стала лучшей актрисой года по версии Оскар

Այս անվանակարգում Բլանշեթի մրցակիցներն էին Ջուդի Դենչը, Մերիլ Սթրիփը, Սանդրա Բալոքը, Էյմի Ադամսը, որոնց Բլանշեթը շնորհակալություն է հայտնել իր խոսքում:

 

Լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Մաքքոնահին՝ «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում դերի համար։ Այս անվանակարգում նրա մրցակիցներն են եղել Քրիստիան Բեյլը, Բրյուս Դերնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Չիվետել Էջիոֆորը։

 

Քենիացի նորաթուխ դերասանուհի Լուպիտա Նյոնգոյին նույնպես «Օսկար» մրցանակ է շնորհվել, հայտնում է BBC-ն:

Lupita Nyong'o

 

Նա երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել «12 տարվա ստրկություն» ֆիլմում իր դերակատարման համար:

Jared LetoԵրկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջարեդ Լետոն` «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում իր դերակատարման համար: Նա իր «Օսկարը» նվիրել է այն 36 մլն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից:

 

Մրցանակաբաշխությանը «Ձգողականություն» ֆիլմը, որ «Օսկարի» էր առաջադրված 10 անվանակարգում, առայժմ ստացել է 6 մրցանակ` մոնտաժի, ձայնահամատեղման, հնչյունային մոնտաժի, օպերատորական աշխատանքի, վիզուալ էֆեկտների և երաժշտության համար:

 

Լավագույն երգի մրցանակին է արժանացել 1 մլրդ հասույթ գրանցած «Սառած սիրտ» մուլտֆիլմը` Let It Go երգով:
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ժապավենը:

Cate Blanchett/Amy Adams