Մահացել է ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Ալեն Ռենեն

11:33 • 03.03.14

Ֆրանսիայում 91 տարեկանում մահացել է անվանի ռեժիսոր Ալեն Ռենեն, հայտնում է Korrespondent.net-ը, սակայն ռեժիսորի մահվան պատճառը չի նշվում:

 

Ռենեի վախճանի մասին հայտնել է նրա վերջին ֆիլմի` «Սիրել, խմել և երգել» ժապավենի պրոդյուսեր Ժան - Լուի Լիվին:

Նա ասել է, որ Ռենեն մահացել է մարտի 1-ին հարազատների ներկայությամբ:

 

Ռենեի կինոկարիերան սկսվել է 1930-ականներին` կարճամետրաժ ֆիլմերով: Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Հիրոսիմա, սեր իմ», «Անցած տարի Մարիենբադում» աշխատանքները:

Իր վերջին աշխատանքի համար Ռենեն Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջի» էր արժանացել 2014-ին: