«Օսկար» մրցանակաբաշխությանը հիշատակվել է Ուկրաինայի մասին (տեսանյութ)

10:17 • 03.03.14

Լոս Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը. հայտնի են կինոասպարեզի լավագույնները:

 

«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ «Օսկարը» սկսվել է Ուկրաինայի մասին հիշատակումով: Ճգնաժամի մեջ գտնվող այդ երկրի մասին իր շնորհակալական խոսքում հիշատակել է Ջարեդ Լետոն. ամերիկացի դերասանն ու երաժիշտը «Օսկարի» էր արժանացել որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան»:

 

Նա շնորհակալություն է հայտնել իր մորը` իրեն երազել սովորեցնելու համար, ապա ասել է. «Բոլոր այն մարդկանց, ովքեր երազող են, այսօր «Օսկար» են դիտում Ուկրաինայում և Վենեսուելայում, ցանկանում եմ ասել` մենք այստեղ ենք, և մինչ դուք պայքարում եք, որպեսզի ձեր երազանքները կատարվեն և կատարվի անհավանականը, դուք այսօր մեր մտքում եք»:

 

Լետոն սեռափոխված տղամարդու էր մարմնավորել «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում: