Վան Գոգի «Moulin de la Galette» կտավը կվաճառվի աճուրդում՝ առնվազն 10 մլն եվրոյով
Նիդերլանդներում ացկացվելիք աճուրդի կազմակերպիչները նախատեսում են Վան Գոգի «Moulin de la Galette» կտավը վաճառել առնվազն 10 մլն եվրոյով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով АНП -ին:
Կտավը, որը 1965թ.-ից չի ներկայացվել հրապարակային ցուցադրման, կվաճառվի Մաաստրիխտում, մարտի 14-ից 23-ն անցկացվելիք եվրոպական Fine Arts-ի ցուցահանդեսի ժամանակ:
Կտավում պատկերված է Փարիզի «Moulin de la Galette» հողմաղացը: Վան Գոգն այն ստեղծել է Ֆրանսիայի մայրաքաղաքում ապրելու տարիներին՝ 1886թ.։
Վերջին 50 տարվա ընթացքում արվեստի ստեղծագործությունը փոխանցվել է մի անհատական կոլեկցիոներից մյուսին:










