Հայտնի են դարձել «Նիկա» կինոմրցանակի հավակնորդ ֆիլմերը

19:43 • 04.03.14

Մոսկվայում հայտարարվել են «Նիկա» ազգային կինոմրցանակի հավակնորդ ֆիլմերի անվանումները:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են 5 կինոնկարներ՝ Ալեքսանդր Վալեդինսկիի` «Աշխարհագրագետը խմելու է տվել գլոբուսը», Ժորա Կրիժովնիկովի՝ «Գորկո», Բորիս Խլեբնիկովի՝ «Երկար, երջանիկ կյանք», Անտոն Մեգերդիչևի՝ «Մետրո» և Ֆյոդր Բոնդարչուկի՝ «Ստալինգրադ» ֆիլմերը:

 

«Նիկա» 27-րդ ամենամյա կինոմրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա «Մոսկովյան օպերետտա» ազգային թատրոնում ապրիլի 1-ին: