«Օկեան Էլզի» ուկրաինական խմբի ևս մի համերգ է չեղյալ հայտարարվել Ռուսաստանում

12:04 • 04.03.14

Ուկրաինական նշանավոր «Օկեան Էլզի» խմբի համերգը հետաձգվել է նաև Վլադիվոստոկում, հայտնում է HTB-ն:

 

Մի քանի օր առաջ ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների ֆոնին հետաձգվել էր խմբի համերգը նաև Սանկտ Պետերբուրգում: Այս անգամ համերգի` անորոշ ժամանակով հետաձգվելու մասին խումբը տեղեկացել է ինտերնետից:

 

Վլադիվոստոկի համերգը պետք է կայանար FESCO-hall-ում ապրիլի 19-ին: Համերգի տոմսերի գումարները հետ են վերադարձվում, սակայն համերգի հետաձգման պատճառները չեն նշվում:

 

«Օկեան Էլզիի» համերգների չեղարկման նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես էր եկել պետերբուրգցի պատգամավոր Վիտալի Միլոնովը, քանի որ խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը հանդես է եկել «հակառուսական Մայդանում»: Նա մեղադրվել էր ռուսաֆոբիայի համար: