Կյանքից հեռացել է «Ինչպես ենք մենք մահանում» գրքի հեղինակ Շերվին Նուլանդը

14:54 • 05.03.14

ԱՄՆ-ում կյանքի 83-րդ տարում մահացել է հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր և գրող Շերվին Նուլանդը, հայտնում է Газета-ն՝ Daily Mail-ին հղումով։

 

Նուլանդը, ով բժշկություն է դասավանդել Յեյլի համալսարանում, 1994թ. ներկայացրել է «Ինչպես ենք մենք մահանում» գիրքը, որն արժանացել է Գրքի ազգային մրցանակի։ Դրանում հեղինակը պատմել է մարդու կյանքի բնական ավարտի՝ մահվան գործընթացի մասին։

 

Հարցազրույցներից մեկի ժամանակ Նուլանդը պատմել է, որ կցանկանար մահանալ ծերության պատճառով։ Սակայն իրականում նա կյանքից հեռացել է շագանակագեղձի քաղցկեղից։