Ծրագրավորողների մասին ամերիկյան սերիալի հերոսները նմանակել են լեգենդին

20:00 • 05.03.14

Ամերիկյան կաբելային հեռուստատեսության HBO ալիքով հեռարձակվող ծրագրավորողների մասին կատակերգական «Սիլիկոնային հովիտ» սերիալի ցուցապաստառները հայտնվել են համացանցում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:


Լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի՝ 2006թ.-ին արված Սթիվ Ջոբսի նկարների նմանակմամբ ցուցապաստառների համար լուսանկարվել են սերիալի հինգ հերոսները՝ Կումեյլ Նանջիանին, Թի Ջեյ Միլլերը, Թոմաս Միդդլդիտչը, Զեկ Վուդիսը և Մարտին Սթարը:


Դերասաններից յուրաքանչյուրը լուսանկարվել է սև, բարձր օձիքով շապիկով։ Բացի այդ, դերասանները, ինչպես որ Ջոբսը Ուոթսոնի նկարներում, ձեռք մոտեցրել են իրենց կզակին:


Դերասանների գլխավերևում տեղադրված է «Where Everyone Wants to Be an Icon» կարգախոսը: