Հռոմը հնագույն Պոմպեյ քաղաքը փրկելու համար 2 մլն եվրո է հատկացրել

01:18 • 05.03.14

Իտալիայի իշխանությունները որոշել են հին հռոմեական Պոմպեյ քաղաքի վնասված շենքերը վերականգնելու և հետագա փլուզումից խուսափելու համար 2 մլն եվրո հատկացնել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Corriere della Sera-ին:


Այս որոշումը կայացվել է Իտալիայի մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարության փորձագետների արտակարգ խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել է սույն բաժնի ղեկավար Դարիո Ֆրանչեսկինիի նախաձեռնությամբ: