Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատոր-5» ֆիլմում

10:34 • 05.03.14

Հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերն ուրախացրել է իր երկրպագուներին. նա պատմել է, որ խիստ կարոտել է «Տերմինատորին»։ Սպասելուն քիչ է մնացել։ Ապրիլին արդեն կսկսվեն ֆիլմի 5-րդ մասի նկարահանումները, որի պրեմիերան նախատեսված է 2015թ. հուլիսի 4-ին, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Սյուժեի մասին 66-ամյա դերասանը չի խոսել, նա միայն անվանել է սցենարը «ֆանտաստիկ»։ Ըստ լուրերի՝ ֆիլմը կդառնա եռապատման առաջին մասը։

 

«Վերջին «Տերմինատոր»-ը նկարահանել են այն ժամանակ, երբ ես նահանգապետ էի և չէի կարող նկարահանվել։ Սակայն այժմ ես վերադարձել եմ»,- ասել է Շվարցենեգերը։

 

Դերասանի խոսքով՝ նկարահանումները կտևեն մոտ 5 ամիս և կանցկացվեն հիմնականում Նոր Օռլեանում։ Առանձին հատվածներ կնկարահանվեն Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում։