Գիտնականները հայտնել են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության «խորտակման» վտանգի մասին

13:30 • 05.03.14

Կլիմայի փոփոխությունը և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը գալիք երկու հազարամյակների ընթացքում կարող են առնչվել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշակութային 700-ից ավելի օբյեկտներից 136-ին, ասված է Environmental Research Letters ամսագրում գիտնականների հոդվածում, գրում է Взгляд-ը:

 

Հետազոտության հեղինակներ Բեն Մարցեյոնը (Իսբրուքսի համալսարան) և Անդերս Լեվերմանը (Պոտսդամի ինստիտուտ) կանխատեսել են Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում՝ ելնելով երկրագնդի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացման տարբեր սցենարներից:

 

Գիտնականներն ուսումնասիրել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը՝ հասկանալու համար, թե դրանցից որոնց կարող է սպառնալ ջրի տակն անցնելու վտանգը:

 

Նրանց հաշվարկով՝ կլիմայի փոփոխության այսօրվա տեմպերի պահպանման դեպքում, օվկիանոսի մակարդակի բարձրացումը սպառնում է 136 օբյեկտի: Ցանկում են հայտնվել Բրյուգեի, Նեապոլի, Պետերբուրգի և Ստամբուլի պատմական կենտրոնները, Վենետիկը, Ազատության արձանը, Լոնդոնի Թաուերը և Սիդնեյի օպերային թատրոնը:

Գիտնականները հայտնել են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության «խորտակման» վտանգի մասին