Valentino-ն Փարիզում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)

11:40 • 05.03.14

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող Նորաձևության շաբաթվա շրջանակներում իտալական Valentino նորաձևության տունը ներկայացրել է իր նոր աշուն/ձմեռ-2014 հավաքածուն, հայտնում է Tatler-ը։

 

Թվում է, թե 5 տարի շարունակ զբաղեցնելով Valentino-ի կրեատիվ տնօրենների պաշտոնը՝ Մարիա Գրացիա Կյուրին ու Պիեռ Պաոլո Պիչոլին արդեն պետք է հոգնած լինեին կանացիություն հասկացությունը մշտապես նորովի ներկայացնելուց, սակայն Կյուրի-Պիչոլի զույգն այս հարցում անխոնջ է։

 

Այս առումով նոր հավաքածուն ևս բացառություն չէ. մոդելներն առավելապես ցուցադրել են շեքսպիրյան հերոսուհիներին բնորոշ երկար, նուրբ ու կանացի զգեստներ, որոնք կարված են եթերային գործվածքներից։