«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին

18:36 • 05.03.14

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ:


«Գարնանային հավաքածու» ցուցահանդեսում ներառվել են նաև Երևանի պատմության թանգարանի ավանդական տարազների որոշ նմուշներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը: