Նյու Յորքում մոտ 8 մլն դոլարի գողացված հնդկական արտեֆակտներ են գտել

16:37 • 06.03.14

Նյու Յորքում հնդկական, պակիստանյան, կամբոջական և աֆղանական արտեֆակտներ են գտել, որոնց ընդհանուր արժեքը մոտ 8 միլիոն դոլար է: Ինչպես հաղորդում է Arts Beat-ը, իրերը հայտնաբերվել են Քուինսում՝ պահեստում ստուգման ժամանակ, որն անցկացրել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները, գրում է lenta.ru-ն:

 

Ենթադրվում է, որ հայտնաբերված իրերը կարող էր անօրինական ճանապարհով երկիր բերած լինել արտ-դիլեր Սուբհաշ Կապուրը:

 

Ներկայում Սուբհաշ Կապուրը Հնդկաստանում է, որտեղ կկանգնի դատարանի առաջ: Նա ձերբակալվել էր ընդհանուր 100 միլիոն դոլարի անօրինական մաքսանենգության գործով: Կապուրին, որը նախկինում Մանհեթենում պատկերասրահի սեփականատեր է եղել, մեղադրում են նրանում, որ նա գողերի է վարձել, որոնք հնդկական թանգարաններից թանկարժեք իրեր են գողացել, իսկ այնուհետ գողացվածը նա դուրս է հանել երկրից: