Իտալիայում բացվել է ֆրանսիացի քանդակագործ Անրի Մատիսի ցուցահանդեսը
Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆեռարա նահանգի Ալմաստե դղյակում անցկացվում է ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Անրի Մատիսի գործերի ցուցահանդեսը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ այցելուներին գեղանկարչի գլուխգործոցների ամբողջական շքերթ է սպասվում: Ֆեռարայի թանգարանի սրահներում տիրում է ֆրանսիացու ստեղծագործական ոգին, որտեղ ներկայացվում են առավել նշանակալի ցուցանմուշները:
Մատիսի գործերում հաճախ հանդիպում են դիմանկարներն ու մարդկային կերպարները: Ինքը՝ նկարիչը, բազմիցս խոստովանել է, որ գեղանկարչության ոլորտում իրեն հետաքրքրում է ոչ թե բնապատկերն ու նատյուրմորտը, այլ հենց մարդու կերպարը:





.jpg)











