ԱՄՆ-ում Մարտին Լյութեր Քինգի մասին սերիալ կնկարահանվի

23:57 • 06.03.14

«Wiretapping» սերիալի հեղինակ Դևիդ Սայմոնը ամերիկյան HBO կաբելային հեռուստացանցի համար Մարտին Լյութեր Քինգի մասին 6 մասանոց մինի սերիալ կնկարահանի: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Лента.ru-ին:


Սերիալի պրոդյուսերային աշխատանքը կիրականացնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:


Սերիալը հիմնված կլինի սևամորթ ամերիկացիների՝ սպիտակամորթների հետ հավասարության և իրավունքների պայքարին նվիրված  «Ամերիկան Լյութեր Քինգի ժամանակ» պատմական եռերգության հիման վրա:


Հեղինակները մասնավորապես նախատեսում են ցույց տալ Լյութեր Քինգի հարաբերությունները ԱՄՆ նախագահներ Լինդոն Ջոնսի և Ջոն Քենեդիի հետ: