Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել 4536 գողացված գտածոներ

19:47 • 06.03.14

Շվեցարիան Իտալիային է վերադարձրել գողացված և ապօրինաբար երկիր բերված 4536 գտածոն, ինչպես տեղեկացնում է Лента.ru-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության նախարարը։


Վերականգնման գործընթացը տևել է 13 տարի, գտածոների 68 առարկաներից կազմված վերջին խմբաքանակը երկիր է վերադարձել այս շաբաթ:


Իտալիան Շվեյցարիայից օգնություն է խնդրել 2001թ.-ին, երբ բացահայտվել է ավազակախմբի գործունեությունը, որոնց մեջ ներառված են եղել արվեստի դիլերներ, գործարարներ, բանկիրներ և այլք։


Այդ ժամանակից ի վեր շվեյցարացիները առգրավել են մոտ 5.800 իր, որոնց մեծ մասը հայտնաբերվել է Իտալիայում: