Կեչուտի ջրամբարը և ջրային ճարտարապետության ևս 9 վառ օրինակներ (լուսանկարներ)
Ջուրը հանգստացնում և թարմության շունչ է հաղորդում, ինչպես նաև տեսողական ու լսողական տարբեր զգացողություններ է առաջացնում: Հավանաբար, այդ է պատճառը, որ ճարտարապետները ձգտում են այն օգտագործել ամենատարբեր դիզայներական կառույցներում՝ սկսած տանը տեղադրված ակվարիումից մինչև տան տանիքում գտնվող լողավազանը:
Ջուրը նաև կենդանի տեսք է հաղորդում ցանկացած ինտերիերին, գրում է AdMe.ru–ն և ներկայացնում դիզայնում ջրի տարերքը կիրառելու 10 ամենավառ օրինակները:
Ակվա-տուն
Բեռլինի գլանաձև տեսք ունեցող Ակվատունը աշխարհի ամենամեծ ակվարիումն է՝ լցված աղի ջրով: Ակվարիումում բնակվում է 97 տեսակի ավելի քան 1500 ձուկ: Ակվարիումի մաքրման և ձկների կերակրման աշխատանքներն ամեն օր իրականացնում են 3-4 ջրասուզորդներ:



Լողավազան՝ տանիքին
«Առանց սահմաննրի» լողավազանը տեղակայված է Սինգապուրի Marina Bay Sands 55 հարկանի հյուրանոցի տանիքին՝ միացնելով 200 մետր բարձրությամբ 3 աշտարակները: Լողավազանի մակերեսը կազմում է 12.4 հազար քառ. մետր:



Մովսեսի կամուրջը
«Մովսեսի կամուրջը» կառուցվել է Նիդեռլանդներում՝ 17-րդ դարի ամրոցի վերակազմավորման աշխատանքների շրջանակներում: Այն անվանել է Մովսես մարգարեի անունով, ում առջև բացվել էին Կարմիր ծովի ջրերը՝ ճանապարհ բացելով Եգիպտոսից հեռացող հրեաների համար:


Ամպ-տունը
Այն կառուցվել է 2002-ին շվեյցարական ցուցահանդեսի համար: Blur Building կառույցի հեղինակներն այն ստեղծելու համար մետաղական կարկաս են կառուցել և բարդ համակարգի միջոցով անդադար մառախուղ են ստեղծել՝ պատելով կառույցը ջրային ամպով:


Կեչուտի ջրամբարը
Կեչուտի ջրամբարը, որը հայտնի է մարգարտածաղկի տեսք ունեցող կառույցով, գտնվում է Արփա գետի վրա, որտեղից Արփա-Սևան ջրանցքի միջոցով ջուրը լցվում է Սևանա լիճ:


Կինոթատրոն՝ ջրի վրա
Ջրի վրա տեղակայված կինոթատրոնը կառուցել են Թաիլանդում: Այստեղ հանդիսատեսին բերում են նավակներով: Փառատոնից հետո այն ապամոնտաժել են, սակայն կազմակերպիչները մտադիր են այն կինեմատոգրաֆի սիրահարների համար հանդիպումների վայր դարձնել:



Ռեստորան՝ ջրվեժի մոտ
Ջրվեժի ստորոտին տեղակայված ռեստորանը ֆիլիպինյան Villa Escudero առողջարանայի համալիրի ամենից շատ այցելվող վայրերից է: Սեղանները գտնվում են անմիջապես ջրում, որի խորությունը հասնում է 20 սմ-ի:



Ֆուտուրիստիկ հիդրոէլեկտրակայան
Գերմանիայի Քեմփթեն քաղաքում, որի բնակչությունը կազմում է 65000 մարդ, գտնվում է աշխարհի ամենագեղեցիկ ՀԷԿ-ը, որը կառուցվել է Իլլեր գետի վրա և էլեկտրականությամբ ապահովում է 3000 տների:



Փչովի կամուրջը
AZC դիզայներական բյուրոյի նախագծի հաստատման դեպքում Փարիզի կենտրոնական գետի վրա շուտով կկառուցվի փչովի կամուրջը, որն անցնել հնարավոր կլինի միայն ցատկելով:



Լողավազան՝ պատշգամբում
Wadhwa Group հնդկական շինարարական ընկերության համար աշխատող ճարտարապետ Ջեյմս Լոն յուրատեսակ դիզայնով բնակելի շենք է նախագծել, որը շուտռով կյանքի կկոչվի: Նախատեսվում է լողավազաններ տեղակայել 37-հարկանի երկնաքերի 200 բնակարանների՝ թափանցիկ պատերով պատշգամբներում:












