Նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը

15:55 • 07.03.14

Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, նվիրել է բոլոր կանանց և աղջիկներին: Ցուցահանդեսի հավաքածուն ներառել է ավելի քան 40 աշխատանք, որոնք ստեղծվել են վերջին ամիսների ընթացքում:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։