Լեոնարդո Դի Կապրիոն կարող է մարդասպանի դեր խաղալ և արդեն ռեժիսոր է ընտրել նոր ֆիլմի համար
«Արյունը ձյան վրա» թրիլերը, որի պրոդյուսերը Լեոնարդո Դի Կապրիոն է, արդեն ռեժիսոր ունի։ Նորվեգացի գրող Յու Նեսբեի համանուն վեպի էկրանավորմամբ կզբաղվի շվեդ ռեժիսոր Դանիել Էսպինոսան, գրում է Обозреватель-ը։
Վեպը դեռևս չի հրատարակվել։ Գրքի առաջին մասը գրախանութներում կհայտնվի այս տարվա աշնանը։ Պատմության գլխավոր հերոսը մարդասպան է, ում «բոսը» պատվիրում է իր կնոջ սպանությունը։ Մարդասպանը, սակայն, սիրահարվում է իր զոհին, բնականաբար չի կատարում հանձնարարությունը և փախչում է։
Հավանականություն կա, որ Դի Կապրիոն չի սահմանափակվի պրոդյուսավորմամբ, այլ կկատարի նաև գլխավոր դերը։










