«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին

21:03 • 07.03.14

«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբն ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:

 

«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների և մասնագիտական focus group-ի արդյունքում:

 

Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:


Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: