Ֆլորենցիայում ֆեմինիստական արվեստի ցուցադրություն է բացվել

19:30 • 07.03.14

Ֆլորենցիայում ֆեմինիստական արվեստի ցուցահանդես է բացվել, որի ընթացքում հնարավոր է տեսնել այնպիսի նկարիչների գործեր, որոնք 1960-1970-ականներին բարձրացնում էին ֆեմինիզմի և կանացիության հարցերը:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ նրանց թվում են ամերիկուհի Լի Լոզանոն, լեհուհի Ալինա Շապոշնիկովան, Էվելին Աքսելը՝ Բելգիայից: Նրանց գործերը, որոնք ներկայացվում են ֆրանսիացի միլիարդատեր և կոլեկցիոներ Ֆրանսուա Պինոյի հավաքածուից, կցուցադրվեն Femminismo radicale նախագծի շրջանակներում:


Ցուցադրությունը կանցկացվի Գուչիի թանգարանում և բաց կլինի մինչև սեպտեմբերի 7-ը: